Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանը կլքի՞ կուսակցությունը. «Ժողովուրդ»

04 Օգոստոս, 2018 10:40
Ալեն Սիմոնյանը կլքի՞ կուսակցությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարում կարդում ենք. «Ինչպես հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է։ Նրա հիմնական մրցակից Ալեն Սիմոնյանը պակաս թվով ձայներ հավաքեց, թեեւ կուսակցության համահիմնադիրներից է։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե հնարավոր է այս հանգամանքից ելնելով Ալեն Սիմոնյանը դուրս գա կուսակցությունից։ «Ոչ։ Դրանք ծիծաղելի բաներ են։ Ես կուսակցության հիմնադիրներից եմ։ Ինչո՞ւ պետք է լքեմ իմ թիմը։ Մի տեղ եղել է, որ ինձ են քվեարկել, մի տեղ եղել է՝ մեկ ուրիշի։ Նկատի ունեմ մամուլի խոսնակ մի շրջան ես եմ եղել, մի շրջան՝ ուրիշը։ Դա իմ քաղաքական թիմի որոշումն է»։ 



 

Լրահոս

Դիտել ավելին