Կարևոր իրադարձություններ

4 պաշտոնյայի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»

04 Օգոստոս, 2018 10:25
4 պաշտոնյայի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարում կարդում ենք. «Չնայած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները պարտավոր են ներկայացրել իրենց գույքի և ունեցվածքի մասին հայտարարագրերը, սակայն պարզվում է, թե’ նախկինում, թե’ թավշյա հեղափոխությունից հետո կան պաշտոնյաներ, ովքեր միգուցե անզգուշությամբ, միգուցե և միտումնավոր դրանք չեն ներկայացնում կամ թերի տվյալներ են ներկայացնում: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, այս տարվա հուլիս ամսին հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 28 գործի վարույթ, որից 4-ի վերաբերյալ կայացվել է վարչական տույժ կիրառելու մասին որոշում, իսկ մյուսների քննությունը շարունակվում է:

Վարույթ ընդունված գործերը ըստ պաշտոնատար անձանց բաժին են հասնում քննիչների, հարկային և մաքսային ծառայողի և քրեակատարողական ծառայողի` 5-ական անգամ, 4-ական վարույթ վերաբերում են դիվանագիտական ծառայողներին  և պետական-քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց, 3 վարույթ ոստիկանության ծառայողի, իսկ մեկական էլ` զինվորական ծառայողի և դատավորի»: 

Շարունակությունը՝ օրաթերթի այսօրվա էլեկտրոնային համարում 

 

Լրահոս

Դիտել ավելին