Կարևոր իրադարձություններ

Մեր գործելաոճի սկզբունքը փոքր, բայց գոր­ծընկերոջ կարգավիճակն է, ոչ թե ենթարկվողի. Ա. Սիմոնյանը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին. «Առավոտ»

04 Օգոստոս, 2018 09:45
Մեր գործելաոճի սկզբունքը փոքր, բայց գոր­ծընկերոջ կարգավիճակն է, ոչ թե ենթարկվողի. Ա. Սիմոնյանը՝  ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին. «Առավոտ»

«ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի կար­ծիքով՝ հայ-ռուսական հարաբե­րությունների առիթով նախկին իշխանությունների մտահոգությունը հասկանալի է, քանի որ իրենց գործելաոճը կտրուկ տար­բերվում է նախկինների գործելաոճից:


Aгavot.am-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը մանրամասնեց. «Մենք չենք ընդունում, և մեզ համար գործելաոճ չէ այն, ինչ իրենք արել են, այն է՝ լինել կա­տարողի, լսողի, ենթարկվողի կարգավիճակում: Մեր գործելաոճի հիմնական սկզբունքը, իմ գնահատմամբ, փոքր, բայց գոր­ծընկերոջ կարգավիճակն է և ոչ մի պարագայում՝  ենթարկվողի: Նման գործելաոճը միգուցե արդարացիորեն զարմանք է առա­ջացնում, քանի որ իրենք իրենց հարաբերությունների մեջ չեն ու­նեցել այն, ինչ ունի մեր իշխանությունը՝ ժողովրդի վստահու­թյուն»:

Ըստ պարոն Սիմոնյանի՝ ռուս, եվրոպացի, ամերիկացի գործըն­կերներն իմացել են դա, և հա­րաբերությունները կառուցված են եղել այն հիմքի վրա, որ հայկա­կան կողմը, այնուամենայնիվ, կոռումպացված իշխանություն է և չի ներկայացնում սեփական ժողովուրդը:

Դառնալով ներկայիս իրավիճա­կին՝ պատգամավորը նշեց. «Այ­սօր մենք ունենք մի իշխանու­թյուն, որը լիազորված և իրա­վասու է խոսել ամբողջ հայ ժո­ղովրդի անունից, հասկանալով հարցի ամբողջ լրջությունը՝ ներ­կայացնում ենք հայ ժողովրդին»:


Մեր այն հարցին՝ այս ամենը հաշվի առնելով, այնուա­մենայնիվ, Սերգեյ Լավրովի հայ­տարարությունը կտրուկ չէ՞ր, և ինչպես պարոն Շարմազանովն է ձևակերպել՝ դա չէ՞ր վկայում այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում կա չհասկացվածություն, պարոն Սիմոնյանն արձագանքեց. «Ես Լավրո­վի ասածին գնահատական չեմ ուզում տալ, քանի որ իրեն իմ զրուցակիցը չեմ համարում: Դրա համար գոյություն ունի ԱԳՆ: Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, Հայաստանի ներքին գործն է, և այն պարագաներում, երբ այդ նույն իշխանությունը հանցագոր­ծություններ էր իրականացնում, դա նույնպես եղել է ՀՀ ներքին գործը: Մենք որևէ ձևով ՌԴ-ի որևէ ներքին գործի չենք խառն­վում, Ալեն Սիմոնյանը, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, մեկնա­բանություն չի տալիս Նավալնիին ձերբակալեուց կամ քաղաքա­կան սպանության պարագայում, դա Ռուսաստանի ներքին գործն է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին