Կարևոր իրադարձություններ

«Սարի թաղի» գործով ամբաստանյալը կրկին կալանավորվել է, այս անգամ թմրանյութերի գործով. «Առավոտ»

04 Օգոստոս, 2018 09:37
«Սարի թաղի» գործով ամբաստանյալը կրկին կալանավորվել է, այս անգամ թմրանյութերի գործով. «Առավոտ»

«Սարի թաղի գործով» ամբաստանյալ էդուարդ Զեյթունյանը կրկին կալանավորված է: Նա կալանքից ազատ էր ար­ձակվել հունիսի 8-ին: Էդուարդ Զեյթունյանն այս անգամ կալանավորվել է ոչ թե «Սարի թաղի» գործով, այլ «ինչ-որ թմրանյութերի»: Այս մասին Aгavot.am- ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:


Էդուարդ Զեյթունյանի՝ դատարան չներկա­յանալու պատճառով «Սարի թաղի» գործով նիստը հետաձգվեց: Դատարա­նը տեղյակ չէր, թե ո՞ր մեկուսարանում է կրկին կալանքի տակ հայտնված Էդուարդ Զեյթունյանը, ուստի չէր կարողա­ցել ապահովել նրա ներկայությունը նիս­տին:


Հաջորդ նիստը կկայանա սեպ­տեմբերի 4-ին, ժամը 12.30-ին: Այս գործով անցնում են նաև Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը: Սարիթաղցիները, հիշեցնենք, մե­ղադրվում են 2016 թվականին՝ «Սասնա ծռերի»  կողմից ՊՊԾ գնդի գրավու­մից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին Սարի թաղում միջադեպի ժա­մանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:

 
 Այդ օրերին, մի քանի օր շարունակ, Սարի թաղում ջուր և գազ չի եղել, դեպի Խորենացի փո­ղոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանա­պարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնա­կիչները դուրս էին եկել փողոց՝ բողոքե­լու, նրանց և ոստիկանների միջև բա­խում էր տեղի ունեցել, ձերբակալված էին մեկ տասնյակից ավելի քաղաքացի­ներ»,-գրում է թերթը:

 

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին