Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Միայն ՀՀԿ-ականներ չեն․ ովքեր են միացել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար նախաձեռնած ստորագրահավաքին․ «Ժողովուրդ»

04 Օգոստոս, 2018 08:29
Միայն ՀՀԿ-ականներ չեն․ ովքեր են միացել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար նախաձեռնած ստորագրահավաքին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային տարբերակում կարդում ենք. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար նախաձեռնած ստորագրահավաքին երեկվա դրությամբ միացել է արդեն 45 պատգաամավոր: ՀՀԿ-ի կողմից նախաձեռնած ստորագրահավաքին ինչպես հայտնի է՝ միացել են նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, փոխնախագահները: Ինչպես և սպասելի էր, ստորագրահավաքին միացածները միայն  Հանրապետական կուսակցության անդամները չեն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, կարկառուն ՀՀԿ-ականներ Գագիկ Մինասյանին, Էդուարդ Շարմազանովից կամ Արմեն Աշոտյանից բացի, ստորագրահավաքին միացել է նաև Կարեն Բեքարյանը, ով անկուսակցական է և հանդիսանում է միայն համանուն խմբակցության անդամ: Ընդ որում, նա հանդիսանում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ և հայտնի է իր եվրեպամետ արժեքներով»: 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին