Կարևոր իրադարձություններ

Գրիգորյանների գործերն այնքան էլ լավ չեն. Սերժ Սարգսյանի հրաժարականը թողել է իր ազդեցությունը. «Ժողովուրդ»

04 Օգոստոս, 2018 08:13
Գրիգորյանների գործերն այնքան էլ լավ չեն. Սերժ Սարգսյանի հրաժարականը թողել է իր ազդեցությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային տարբերակում կարդում ենք. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ եւ նրա եղբոր` Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանների գործերը վերջին շրջանում կարծես թե այնքան էլ լավ չեն: Ավելին Գրիգորյաններին պատկանող «Ավշարի գինու գործարան»-ը մեկ տարվա ընթացքում զգալի նվազեցրել է հարկային վճարումները: Թեեւ գինու գործարանը հայտնվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում, բայց մեկ տարվա ընթացքում ավելի քան 34.8 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները: 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Գրիգորյանների գինու գործարանը պետական բյուջե վճարել է 138 մլն 840 հազար 700 դրամ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Ավշարի գինու գործարան»-ի կատարած հարկային վճարումները կազմել են 173 մլն 651 հազար 200 դրամ: Իսկ ահա այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը պետական բյուջե վճարել է 51 մլն 54 հազար դրամ հարկ ու տուրք:

Նկատենք, որ ՀՅԴ-ին տեւական հարելուց, նրանց քվոտայով նախարար դառնալուց հետո (խոսքը Արամայիս Գրիոգրյանի մասին է, ով ՀՅԴ քվոտայով գյուղատնտեսության նախարար է աշխատել) Գրիգորյանները վերջին տարիներին զինվորագրվեցին հանրապետականներին եւ ջերմեռանդ պայքարեցին հանուն Սերժ Սարգսյանի: Սակայն թավշա հեղափոխությունն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը այնուամենայնիվ իր բացասական ազդեցությունն է թողել ընկերության գործունեության վրա»:

Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա էլեկտրոնային համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին