Կարևոր իրադարձություններ

102-րդ ռազմակայանի զինծառայողները մաքրել են Նոր Կյանքի ջրատարը

04 Օգոստոս, 2018 00:27
102-րդ ռազմակայանի զինծառայողները մաքրել են Նոր Կյանքի ջրատարը

Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր հանդիպել է ՌԴ Պաշտպանության նախարարության հարավային զինվորական օկրուգի անձնակազմի կառավարման գծով հրամանատարի տեղակալ Վլադիմիր Ժարովի, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովի և 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 102-րդ ռազմաբազայի գործունեությանն ու մարզային իշխանությունների հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադառնալով «Կամխուտ» հրաձգարանի ցանկապատման` Շիրակի մարզպետի կողմից նախորդ հանդիպմանը բարձրացված խնդրին, ռազմաբազայի ղեկավարությունը տեղեկացրել է, որ այժմ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

«Ես ուրախ եմ, որ մեր հանդիպումները արդյունավետ են, դրա վառ օրինակը Շիրակացի փողոցի վրա տեղադրված բետոնյա արգելապատնեշների հեռացումն է: Վստահ եմ, կշարունակենք փոխշահավետ կառուցողական աշխատանք տանել այսուհետ ևս»,-ասել է Կարեն Սարուխանյանը: Ի դեպ ռազմաբազայի ղեկավարությունը մարզպետին տեղեկացրել է, որ նախօրեին Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում իրականացրել է ջրատարի մաքրման աշխատանքներ. «Մենք պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում օգնել:

Ինչ վերաբերում է ռազմաբազայի գործունեությանը, ապա որպես հրամանատար հավաստիացնում եմ ամեն ինչ անելու ենք թերացումները բացառելու համար»:   

 

Լրահոս

Դիտել ավելին