Կարևոր իրադարձություններ

Դաժան ու ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Սեւանա լճում տղամարդ է ջրահեղձ եղել

04 Օգոստոս, 2018 00:13
Դաժան ու ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Սեւանա լճում տղամարդ է ջրահեղձ եղել

Այսօր, օգոստոսի 3-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ-Ծովագյուղ ճանապարհի 5-րդ կմ հատվածում, Դրախտիկ գյուղի վարչական տարածքում, Սևանի ափից մոտ 5կմ Սևանա լճի ուղղությամբ, 4 հոգի փչովի նավակով ուժեղ քամու հետևանքով ափից անհայտացել են:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  ջրասուզակները ափից 5 կմ հեռավորության վրա՝ ուժեղ քամու պայմաններում, կարողացել են հայտնաբերել կորածներին, և անվտանգ դուրս բերել ափ: Նավակում եղել են Վանաձորի բնակիչներ Ժաննա Շահնազարյանը, նրա երեխան՝ 4-ամյա Արան, քրոջ երեխան՝ 11-ամյա Էրիկը և եվս մեկ երեխա:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք Վանաձորից եկել էին նշելու Էրիկի հոր՝ 43-ամյա Նվեր Շահնազարյանի ծննդյան տարեդարձը, և երբ փչովի նավակը քամու հետևանքով ափից անհայտացել է, Նվերը փորձել է հասնել նավակին, որպեսզի ետ բերի նրանց, սակայն ցավոք՝ քամին այնքան ուժգին է եղել, որ նավակը ափից հեռացել է մի քանի կիլոմետր, իսկ Նվերն էլ՝ ջրահեղձ է եղել: Ավելի քան 6 ժամ Ա. Ճզմաչյանը, ջրասուզակ Վ. Մելքոնյանը, ուժգին քամու պայմաններում, ափից մոտ 400 մետր հեռավորության և 70 մետր խորության պայմաններում կատարում էին որոնողական աշխատանքներ: Ցավոք, եղանակի վատացման պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեցին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին