Կարևոր իրադարձություններ

Հուլիսին 15,1 հազար օտարերկրացի դիմել է փախստականի կարգավիճակ ստանալու համար. Գերմանիայի ՆԳՆ

03 Օգոստոս, 2018 23:21
Հուլիսին 15,1 հազար օտարերկրացի դիմել է փախստականի կարգավիճակ ստանալու համար. Գերմանիայի ՆԳՆ

Գերմանիայում հուլիսին օտարերկրաիները 15,1 հազար դիմում են ներկայացրել փախստականի կարգավիճակ ստանալու համար: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Գերմանիայի ՆԳՆ-ին:

Դա 14 տոկոսով ավելին է հունիսին գրանցված ցուցանիշից և 20 տոկոսով ավելին՝ մայիսի ցուցանիշից: Համեմատած 2017 թվականի հետ՝ ցուցանիշը նվազել է 9,8 տոկոսով: Գերմանիայում անցած ամիս ամենաշատը ապաստանի համար դիմել են սիրիացիները (3,7 հազար դիմում), իրաքցիները (1,4 հազար), թուրքերը (1,1 հազար), աֆղանցիները (1 հազար), նիգերիացիները (944):

Առաջին կիսամյակում Գերմանիայում ներկայացվել է փախստականի կարգավիճակ ստանալու մոտ 80 հազար դիմում: 2014 թվականին միգրացիոն ճգնաժամի սկսվելուց ի վեր Գերմանիա է ժամանել մոտ 1,5 փախստական, մեծմասամբ Սիրիայից:

 

Լրահոս

Դիտել ավելին