Կարևոր իրադարձություններ

Հրշեջ ծառայության համար պատասխանատու հույն նախարարը վերջին հրդեհներից հետո հրաժարական է տվել

03 Օգոստոս, 2018 22:40
Հրշեջ ծառայության համար պատասխանատու հույն նախարարը վերջին հրդեհներից հետո հրաժարական է տվել

Հրշեջ ծառայության աշխատանքի համար պատասխանատու Հունաստանի քաղաքացիների պաշտպանության հարցերով նախարար Նիկոս Տոսկասը հրաժարական է տվել և հայտարարել է, որ այդքան զոհերից հետո չի կարող մնալ պաշտոնին: 

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ընդունել է նրա հրաժարականը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով վարչապետի մամուլի ծառայությանը:

Հունաստանում հուլիսի 23-ին բռնկված հրդեհների հետևանքով զոհվել է 88 մարդ, զոհերի մեծ մասը գրանցվել է ծովափնյա Մատի քաղաքում:

Ընդդիմադիր կուսակցություններն անցած շաբաթ խիստ քննադատության էին ենթարկել Նիկոս Տոսկասին, կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ծանակոպուլոսին և հրշեջ ծառայության ղեկավարությանը, որոնք հուլիսի 26-ին լրատվամիջոցներին հայտարարել են, որ հազարավոր բնակիչներ ունեցող Մատիից մարդկանց տարհանումն անհնար էր իրականացնել, քանի որ 120 կմ/ժ արագությամբ քամու միջոցով տարածվող հրդեհն այդ հատվածով անցել է ավելի քիչ, քան մեկ ժամում:

 

Լրահոս

Դիտել ավելին