Կարևոր իրադարձություններ

Հելսինկիի օդանավակայանում ինքնաթիռ է այրվել

03 Օգոստոս, 2018 22:25
Հելսինկիի օդանավակայանում ինքնաթիռ է այրվել

Օգոստոսի 3-ին Հելսինկիի օդանավակայանում Czech Airlines ավիաընկերության ինքնաթիռն այրվել է: Ինքնաթիռը, որի ներսում ուղևորներ են եղել, պատրաստվում էր Պրահա թռիչքի, գրում է Известия-ն:

Ուղևորներից մեկը պատմել է, որ սրահում սպիտակ ծուխ է տարածվել, ինչից հետո մարդկանց տարհանել են ինքնաթիռից:

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով վիրավորներ չկան:

Դեպքի վայր են ժամանել հրշեջ 14 ջոկատ և փրկարարներ: Բռնկումը նկատել են, երբ ինքնաթիռն արդեն շարժման մեջ էր, բայց դեռ թռիչք չէր գործել:

 

Լրահոս

Դիտել ավելին