Օգոստոսի 3-ին, ժամը 18:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան սահել է դեպի ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 84-րդ կմ-ին՝ Դիլիջանի ոլորաններում, «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Պ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենան ուղղվել է քաղաքացիների ուժերով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: