Կարևոր իրադարձություններ

Էջմիածնի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. փրկարարները տարհանել են 2 անչափահասների

03 Օգոստոս, 2018 21:33
Էջմիածնի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. փրկարարները տարհանել են 2 անչափահասների

Օգոստոսի 3-ին, ժամը 16:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Փրկարարները թիվ 14 բնակարանից տարհանել են Ա. (ծնված  2005 թ.) և Ա. Ա.-երին (ծնված  2004 թ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:35-ին, մարվել՝ 17:50-ին:

Այրվել են թիվ 13 բնակարանը ամբողջությամբ՝ գույքով (մոտ 40 քմ) և թիվ 14 բնակարանի պատշգամբը մասամբ՝ մոտ 5 քմ:

 

Լրահոս

Դիտել ավելին