Կարևոր իրադարձություններ

ԶԼՄ-ները հայտնել են Թրամփին հովանավորողի՝ 5 մլրդ դոլար հետ ստանալու փորձի մասին իր իսկ փաստաբանի միջոցով

03 Օգոստոս, 2018 20:45
ԶԼՄ-ները հայտնել են Թրամփին հովանավորողի՝ 5 մլրդ դոլար հետ ստանալու փորձի մասին իր իսկ փաստաբանի միջոցով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հովանավորող, ֆինանսիստ Ֆրանկլին Հեյնին գարնանը պայմանավորվել է Թրամփի անձնական իրավաբան Մայքլ Քոենին 10 մլն դոլար փոխանցելու մասին: Փոխարենը փաստաբանը պետք է օգտագործեր իր անձնական կապերը, որպեսզի Հեյնին 5 մլրդ դոլարի պետական սուբսիդավորման իրավունք ստանա:

Գումարը անհրաժեշտ է եղել ֆինանսիստին Ալաբամա նահանգի Բելեֆոնդ քաղաքում ԱԷԿ-ի կառուցումը ավարտին հասցնելու համար: Այդ մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը:

Ֆինանսիստի ծրագրի իրագործումը խափանվել է Քոենի հետ ԱՄՆ նախագահի բոլոր հարաբերությունների խզման պատճառով: Քոենը կասկածվում է Թրամփի հաղթանակից հետո մի քանի նախագծերի անօրինական գործարկման համար

 

Լրահոս

Դիտել ավելին