Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    548
    556

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ներկայացուցչին

03 Օգոստոս, 2018 20:30
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ներկայացուցչին

Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչին՝ վերջինիս հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:

Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Շնորհավորելով Ելենա Միլոշևիչին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը՝ Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման համատեքստում: Երկուստեք գոհունակությամբ նշվել է վերջին տարիներին դպրոցական սննդի ապահովման ոլորտում Հայաստանի արձանագրած հաջողությունները և կուտակած մեծ փորձը, ինչն էլ 2016թ. սեպտեմբերին Հայաստանում Երեխաների սնուցման 18-րդ գլոբալ ֆորումի անցկացման առիթ էր դարձել:

Կողմերն ընդգծել են, որ ներկայումս «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունքում ՀՀ տարբեր մարզերում հազարավոր երեխաներ ապահովված են դպրոցական սննդով:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» իրականացումը, որի նպատակների մեծ մասը վերաբերում է երեխաների և մայրերի առողջության ու սնուցման բարելավման խնդիրներին:

Զրուցակիցները փոխշահավետ սերտ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին են նաև անդրադարձել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին