Կարևոր իրադարձություններ

Հուլիսի 18-ից ի վեր Լիբանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 4.6 հազար փախստական

03 Օգոստոս, 2018 20:18
Հուլիսի 18-ից ի վեր Լիբանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 4.6 հազար փախստական

Ավելի քան 4,6 փախստական է Լիբանանի տարածքից Սիրիա վերադարձել հուլիսի 18-ից ի վեր: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Միջգերատեսչական համակարգման շտաբի օպերատիվ հերթափոխի ավագ, գնդապետ Իգոր Սերգեևը:

 

Նրա խոսքով՝ այդ ընթացքում Լիբանանից Սիրիա «Զեմրանի» անցակետով վերադարձել է 2 հազար 893 մարդ, «Ջերդետ Յաբուս»-ով՝ 1 հազար 324 մարդ, «Էլ Դաբուսիա»-ով՝ 194, «Ալ Քուսայր»-ով՝ 201 մարդ:

«Ճշտված տվյալներով՝ 2018 թվականի օգոստոսի 1-ին Լիբանանի տարածքից «Ջեյդետ Յաբուս» անցակետով վերադարձել է 189 մարդ, «Էլ Դաբուսիա» անցակետով՝ 48 մարդ»,- պատմել է Սերգեևը Սիրիայի տարածք փախստականների վերադարձի համակարգման միջգերատեսչական շտաբի նիստում:

Նրա խոսքով՝ հուլիսի 18-ից ի վեր մշտական բնակության վայր է վերադարձել Սիրիայի 326 քաղաքացի, որից 102-ը վերադարձել է Արևելյան Ղութայի շրջան, ընդհանուր առմամբ՝ 74 հազար 130 մարդ: Հոմսի նահանգ է վերադարձել 198 մարդ, ընդհանուր առմամբ՝ 112 հազար 820-ը:

Դեյր էզ Զոր նահանգի Խշամ բնակավայրի վերականգնված չորս բնակելի շենքում բնակեցվել է չորս ընտանիք՝ 26 անդամներով:

 

Լրահոս

Դիտել ավելին