Կարևոր իրադարձություններ

Շվեդիան մերկացրել է ՆԱՏՕ-ի մասին Ռուսաստանի սուտը

03 Օգոստոս, 2018 19:38
Շվեդիան մերկացրել է ՆԱՏՕ-ի մասին Ռուսաստանի սուտը

Շվեդիայի պաշտպանության նախարար Պետեր Հուլթքվիսթը քննադատել է ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուին կեղծ տեղեկատվություն տարածելու համար: Այդ մասին տեղեկացնում է The Local-ը:

«Այն, ինչ նկարագրում է ՌԴ պաշտպանության նախարարը, սուտ է: ՆԱՏՕ-ն անսահմանափակ մուտքի հնարավորություն չունի ոչ ֆիննական, ոչ շվեդական տարածքային ջրեր և օդային տարածք»,- հայտարարել է Հուլթքվիսթը՝ հավելելով, որ դրա համար հատուկ թույլտվություն է պետք:

«Ինչ վերաբերում է զորավարժություններին, Շվեդիան ազատ է զինվորական միություններից, և մենք ինքնուրույն ենք որոշումներ ընդունում»,- հայտարարել է Հուլթքվիսթը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր անհանգստությունն էր հայտնել ՆԱՏՕ-ի կողմից Շվեդիային և Ֆինլանդիային իր կառույցի գործունեության մեջ ներքաշելու վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին