Կարևոր իրադարձություններ

Բեն Լադենի մայրը պատմել է որդու՝ ահաբեկիչ դառնալու մասին

03 Օգոստոս, 2018 19:22
Բեն Լադենի մայրը պատմել է որդու՝ ահաբեկիչ դառնալու մասին

«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հիմնադիր Օսամա բեն Լադենի մայրը՝ Ալիա Հանըմը, հարցազրույց է տվել The Guardian-ին:

Նա պատմել է, թե ինչպես է իր որդին ահաբեկիչ դարձել: Կինը պնդում է, որ Բեն Լադենը Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի համալսարանում տարվել է ծայրահեղական գաղափարներով:

«Նա շատ լավ երեխա էր, քանի դեռ չէր հանդիպել մի քանի մարդկանց, ովքեր լվացան նրա ուղեղը 20 տարեկանում: Դուք կարող եք դա կուլտ անվանել: Նրանք փող էին ստանում իրենց գործի համար: Ես միշտ ասում էի նրան, որ հեռու մնա այդ մարդկանցից, և նա երբեք ինձ չէր խոստովանում, թե ինչ է անում, քանի որ շատ էր ինձ սիրում»,- պատմել է կինը:

 

Լրահոս

Դիտել ավելին