Կարևոր իրադարձություններ

Օգոստոսի 2-ից 3-ը բացահայտվել է հանցագործության 62 դեպք

03 Օգոստոս, 2018 18:53
Օգոստոսի 2-ից 3-ը բացահայտվել է հանցագործության 62 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,մասնավորապես՝ խարդախության 19, մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության 5, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման և կաշառակերության 3-ական, բռնաբարության փորձի, բնակարանային գողության, ծեծի և սպանության սպառնալիքի 2-ական, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինքնավնասման, թմրամիջոցի իրացման և 16 տարին չլրացած անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու 1- ական դեպք:

Ինքնակամ ներկայացել է 3 հետախուզվող:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, գույքի դիտավորյալ վնասման և մարմնական վնասվածքի 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին