Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ Ստեփանակերտում

03 Օգոստոս, 2018 17:48
Մահվան ելքով վրաերթ Ստեփանակերտում

Ստեփանակերտում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանության կայքը։

Հաղորդվում է, որ օգոստոսի 2-ին ժամը 17:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի՝ 1989թ. ծնված Վ. Ա-ն, վարելով «NISSAN NOTE» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի  Սասունցի Դավթի և Վ. Մամիկոնյան փողոցների խաչմերուկում  վրաերթի է  ենթարկել  նույն քաղաքի բնակչուհի՝ 1975թ. ծնված Ն.Գ-ին,  ինչի հետևանքով վերջինս  ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ ժամը 18:25-ին մահացել է:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին