Կարևոր իրադարձություններ

«Ընկերակցության մարտիկ» մրցաշարում ՀՀ ԶՈւ թիմը 3-րդն է

03 Օգոստոս, 2018 17:23
«Ընկերակցության մարտիկ» մրցաշարում ՀՀ ԶՈւ թիմը 3-րդն է

Չորրորդ «Միջազգային բանակային խաղերի» շրջանակում ավարտվեց  Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցաշարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 3-ին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի ունեցավ մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանըմասնակիցներին շնորհավորեց և նշեց, որ նախարարությունն արել է ամեն ինչ, որպեսզի մրցույթը լինի հետաքրքիր ու հիշվող:

«Հաճելի է, որ Հայաստանում առաջին անգամ այս մրցույթի անցկացումը ոչ միայնընդլայնեց ծրագրի աշխարհագրությունը, այլև` մեր երկիրը դարձավ համընդհանուրընդունելի վայր` այսպիսի միջոցառումներ անցկացնելու համար»,- նշեց Տոնոյանը:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի խոսքով` «Ընկերակցության մարտիկ»-ը «Միջազգային բանակային խաղերի» շրջանակում իրականացվող ամենակարևոր մրցաշարերից մեկն է:

«Սա մարտական պատրաստության յուրահատուկ ցուցադրություն է, որովհետև ցանկացածերկիր մրցակցության մեջ ցանկանում է ցույց տալ իր ռազմական բարձր հմտությունները ևբարելավել դրանք»,- ասաց Ալեքսանդր Ֆոմինը:

Մրցույթի հաղթող ճանաչվեց Ղազախստանի զինված ուժերի թիմը, Բելառուսի ընտրանին երկրորդն էր, Հայաստանի զինված ուժերի թիմը` երրորդը: Բոլոր 5 մրցաձևերում ամենաշատ մեդալներ նվաճած ու կանանց ընդհանուր հաշվարկում լավագույնի մրցանակին արժանացած կուրսանտ Արմինե Գրիգորյանը նշեց, որ արդեն երկրորդ անգամ է մասնակցում այս խաղերին, և անցած տարվա մրցումներից շատ հետևություններ է արել:

«Բավական դժվար էր, որովհետև անցած տարի ես հասկացա, որ այնքան էլ պատրաստչեմ այս մրցումներին, իսկ այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ մարզումներ ենքանցկացրել, որոնց արդյունքն էլ ակնհայտ է»,- ասաց Գրիգորյանը:

Կուրսանտ Արմինեն այժմ սովորում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, իսկ ուսումն ավարտելուց հետո մեկնելու է ծառայության:

 

Լրահոս

Դիտել ավելին