Կարևոր իրադարձություններ

Վրաստանում ՆԱՏՕ-ի վարժանքների նպատակը ՌԴ-ի վրա ճնշում գործադրելն է. Զախարովա

03 Օգոստոս, 2018 17:11
Վրաստանում ՆԱՏՕ-ի վարժանքների նպատակը ՌԴ-ի վրա ճնշում գործադրելն է. Զախարովա

Վրաստանում ՆԱՏՕ-ի վարժանքներ անցկացնելը միլիտարիստական տրամադրություններ Է բորբոքում:Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 3-ին հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Չենք կարող համաձայնել Վրաստանի պաշտպանության նախարարության այն հայտարարություններին, թե այդ վարժանքներն ուղղված են սեւծովյան տարածաշրջանի անվտանգության ապահովմանն աջակցելուն: Կայունությունն ու անվտանգությունը կառուցողական երկխոսությունն Է, այլ ոչ թե ուղղաթիռներն ու տանկերը,-նշել Է Զախարովան:-Ակներեւ Է, որ նրանց իսկական խնդիրը ուժային ճնշում Է, առաջին հերթին՝ Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Ռուսաստանի վրա»: Մոսկվայում ափսոսում են, որ «տարբեր պատրակներով այդ վարժանքներին ներքաշվել են Վրաստանի հարեւան երկրները»:Օգոստոսի 1-ին Թբիլիսիի մերձակա «Վազիանի» ռազմական օդակայանում սկսվել են «Արժանի գործընկեր-2018» (Noble Partner) թվով չորրորդ բազմազգ զորավարժությունները՝ «Ուժը միասնության մեջ Է» կարգախոսի ներքո:

Զորավարժություններին մասնակցում են 3 հազարից ավելի զինվորականներ Վրաստանից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Լեհաստանից, Նորվեգիայից, Թուրքիայից, Ուկրաինայից եւ Ադրբեջանից: Բացի այդ, վարժանքներում ներգրավված են ամերիկյան օդուժն ու գերմանական զրահատեխնիկան:

«Արժանի գործընկեր-2018» բազմազգ զորավարժությունները կավարտվեն օգոստոսի 15-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին