Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ի համար Հայաստանը կարևորագույն ռազմավարական գործընկեր է. Արթուր Վանեցյանն ընդունել է ՌԴ դեսպանին

03 Օգոստոս, 2018 16:43
ՌԴ-ի համար Հայաստանը կարևորագույն ռազմավարական գործընկեր է. Արթուր Վանեցյանն ընդունել է ՌԴ դեսպանին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն oգոստոսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից,  հանդիպման սկզբում տնօրենը շնորհավորել է Սերգեյ Կոպիրկինին՝ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբհաջող և արդյունավետ աշխատանք մաղթել:

Անդրադառնալով երկու երկրների միջև հաստատված ամուր համագործակցությանը՝ Արթուր Վանեցյանը նշել էոր այդ բարեկամությունը նպաստում է երկու պետությունների տարբեր գերատեսչությունների փոխգործակցության ամրապնդմանըիսկ Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջև համագործակցությունը՝ էլ ավելի ամրապնդում արդեն գոյություն ունեցող հարաբերությունները:

Դեսպան Կոպիրկինը նույնպես կարևորել է երկու գերատեսչությունների փոխշահավետ համագործակցությունը՝ նշելովոր Ռուսաստանի համար Հայաստանը մի շարք ուղղություններով համատեղ գործունեության կարևորագույն ռազմավարական գործընկեր է:

Հանդիպման ավարտին երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել շարունակել և առավել սերտացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ու արտաքին հետախուզության ծառայության միջև համագործակցությունը՝ մասնագիտական բոլոր ուղղություններով:

 

Լրահոս

Դիտել ավելին