Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    552
    560

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Հայտնի է վարչապետի տանը հյուրընկալվող «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակցի անունը (տեսանյութ)

03 Օգոստոս, 2018 15:49
Հայտնի է վարչապետի տանը հյուրընկալվող «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակցի անունը (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտանիքը կհույրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից, վրացահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի  և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը: Այդ մասին դեռևս երկու շաբաթ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Օգոստոսի 3-ին սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի օգնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով  ընտրել է վրացահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանին:

«Մենք սիրով սպասում ենք Լարիսային մեր տանը և հուսով ենք՝ լավ ժամանակ կանցկացնենք իր հետ»,-նշել է Շուշան Փաշինյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին