Կարևոր իրադարձություններ

ԿԽՄԿ-ի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերեվարված Կարեն Ղազարյանին

03 Օգոստոս, 2018 15:35
ԿԽՄԿ-ի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերեվարված Կարեն Ղազարյանին

Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայցուցիչներն այցելել են ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ազատազրկված անձանց, այդ թվում՝ վերջերս հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Ղազարյանին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Երևանում ԿԽՄԿ խոսնակ Գոհար Տեր-Հակոբյանը:

«Համաձայն մեր հանձնագրի՝ մենք այցելում ենք  ազատազրկվածներին՝ դիտարկելու ազատազրկման պայմանները և նրանց հետ վարվելակերպը և օգնելու նրանց կապ պահպանել հարազատների հետ»,- ասաց նա:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ ԱշոտԱհարոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե իբրՂազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ուգերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին, չեն համապատասխանումիրականությանն ու ապատեղեկատվություն են:

«Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկականկողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել « հայ հետախույզ», 1984 թ.ծնված Կարեն Ղազարյանին: Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանն ուապատեղեկատվություն է:Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզիսահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայությանհետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխանբուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելուհանգամանքները ճշտվում են»,- գրել էր Աշոտ Ահարոնյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին