Կարևոր իրադարձություններ

Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում

03 Օգոստոս, 2018 15:26
Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում

Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են նոր նշանակումներ և շնորհվել հերթական սպայական կոչումներ: 

Նախարար Ռոստոմյանի հրամանով՝ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ նշանակվեց պահեստազորի փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը:

Նախարարի հրամանով ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի տեղակալ նշանակվեց Կարեն Աբգարյանը և շնորհվեց փրկարար ծառայության գնդապետի  կոչում: Գնդապետի ուսադիրներ հանձնվեցին նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի  դոցենտ Հովհաննես Բադալյանին:

Նախարարի այլ հրամաններով՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ ՔՊՎ մարտական պատրաստության և ուսուցման կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ Արտակ Մարտիրոսյանին և Արարատի ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Հայրապետ Սարգսյանին շնորհվեց փոխգնդապետի, իսկ Երևան քաղաքի փրկարարական վարչության Նոր Նորք բաժնի թիվ 9 ՀՓՋ հրամանատար-բաժնի պետի տեղակալ Գառնիկ Պապոյանին՝ մայորի կոչումներ:

Նոր նշանակում եղավ նաև Շիրակի մարզային փրկարարական վարչությունում՝ Էդվարդ Սարոյանը նշանակվեց Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար:

 

Լրահոս

Դիտել ավելին