Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավոր

03 Օգոստոս, 2018 15:19
Ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Նոր Գյուղ գյուղի սկզբնամասում բախվել են Նոր գյուղի բնակիչներ՝ 58-ամյա Միսակ Հակոբյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 19 ԼՏ 771 համարանիշի և 62-ամյա Մաթևոս Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 34 VF 239 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Մ. Հակոբյանի ուղևոր՝ համագյուղացի, 16-ամյա Գագիկ Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-դ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ 

Մանրամաները այստեղ`

 

Լրահոս

Դիտել ավելին