Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    554,5
    562,5

  • RUB

    7,25
    7,5

Կարևոր իրադարձություններ

ՍԴՀԿ-ն կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին

03 Օգոստոս, 2018 14:42
ՍԴՀԿ-ն կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հայտարարում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին: ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին:

«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունն  արձանագրելով, որ քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում վերականգնվել է Հայաստանի քաղաքացու ընտրելու և ընտրվելու ազատությունը, ստեղծվել է գաղափարների մրցակցության հնարավորություն, որոշում է կայացրել մասնակցել առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:

 Կուսակցության վարչությունը բանակցություններ է սկսում հնարավոր դաշնակից քաղաքական ուժերի հետ, միաժամանակ ունենալով ընտրություններին միայնակ մասնակցելու և սեփական քաղաքապետի թեկնածու առաջադրելու տարբերակ»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին