Կարևոր իրադարձություններ

Ազգային երգ ու պար, հագուստի ցուցադրություն, ցուցահանդես-տոնավաճառ. օգոստոսի 4-ին կանցկացվի «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը

03 Օգոստոս, 2018 14:35
Ազգային երգ ու պար, հագուստի ցուցադրություն, ցուցահանդես-տոնավաճառ. օգոստոսի 4-ին կանցկացվի «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը

Երևանի Հյուսիսային պողոտայում օգոստոսի 4-ին արդեն 4-րդ անգամ կանցկացվի «Երևան ՏԱՐԱԶֆեստ» քաղաքային զբոսաշրջային փառատոնը: Այն այս տարի ևս բաղկացած է լինելու երկու մասից: 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետի օգնական, քաղաքապետարանի տուրիզմի բաժինը համակարգող Մարիա Բարաղամյանը նշել է, որ առաջին մասը, ավանդույթի համաձայն, ազգային մշակույթի, հայկական ապրանքանիշերի, ժողվարպետների աշխատանքների ցուցադրությունն է լինելու:

Անցկացվելու է նաև Հայաստանում գործող ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների, դեսպանությունների կողմից ներկայացվող ապրանքների  ցուցահանդես-տոնավաճառ, իսկ երկրորդ մասում կներկայացվեն հայ դիզայներների տարազային բաղադրիչ պարունակող արդի հավաքածուները:

«Փառատոնի շրջանակում ներկայացվում է հայկական մշակույթը, ազգային հագուստը: Ակտիվորեն մասնակցում են դիզայներները, ովքեր նոր շունչ են հաղորդում ազգային նախշազարդերին: Միջոցառումը բավական հետաքրքիր է զբոսաշրջության տեսանկյունից: Ներկա լինելով փառատոնին՝ կարող եք տեսնել, թե որքան զբոսաշրջային խմբեր են գալիս»,-ասել է Մարիա Բարաղամյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին