Կարևոր իրադարձություններ

ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվող Սերգեյ Կյուրեղյանը և Տիգրան Մանուկյանն ազատ են արձակվել կալանքից

03 Օգոստոս, 2018 14:03
ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվող Սերգեյ Կյուրեղյանը և Տիգրան Մանուկյանն ազատ են արձակվել կալանքից

ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալներ Սերգեյ Կյուրեղյանի և Տիգրան Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորների անձնական երաշխավորության հիման վրա: Նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից: Երաշխավորություն ներկայացրած պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե  Էնֆիաջյանը և Սերգեյ Բագրատյանը ներկայացել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայր:

Հիշեցնենք, որ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:

 

Լրահոս

Դիտել ավելին