Կարևոր իրադարձություններ

Բեռլինի կենդանաբանական այգում պանդաներին տապից փրկում են «սառցե ռումբիկներով»

03 Օգոստոս, 2018 15:12
Բեռլինի կենդանաբանական այգում պանդաներին տապից փրկում են «սառցե ռումբիկներով»

Բեռլինի կենդանաբանական այգում մեծ պանդաներին տապից փրկում են օդորակիչի եւ «սառցե ռումբիկների» միջոցով, բայց ամբողջությամբ վերցված բոլոր կենդանիները ներկայիս ջերմաստիճանային անոմալիաներին հարաբերականորեն հանգիստ են դիմանում:

ՌԻԱ Նովոստիին պատմել Է կենդանաբական այգու պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլին Հախմայստերը: Մինչեւ 40 աստիճան օդի ռեկորդային բարձր ջերմաստիճանը Գերմանիայի տարբեր մասերում պահպանվում Է շաբաթվա սկզբից: «Մեծ պանդաների համար ներքին անասնանոցը սարքավորված Է օդորակիչով, կենդանիները կարող են այնտեղ գնալ ամեն պահի, եթե դրսում սաստիկ շոգ Է դառնում: Բացի դրանից, որոշ կենդանիներ որպես լրացուցիչ զովացում կերն ստանում են սառեցված՝ սառցե ռումբիկների տեսքով»,- պատմել Է Հախմայստերը:

 

Լրահոս

Դիտել ավելին