Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ի առաքելությունը վարժանքներ է սկսել Կոսովոյում

03 Օգոստոս, 2018 14:32
ՆԱՏՕ-ի առաքելությունը վարժանքներ է սկսել Կոսովոյում

Կոսովոյում եւ Մետոքիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող միջազգային առաքելությունը (KFOR) Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է ինքնահռչակ հանրապետության տարածքում վարժանքներ անցկացնելու մասին։

«KFOR-ը Կոսովոյում զինավարժանքներ է անցկացնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244-րդ բանաձեւին համապատասխան՝ պատրաստականության եւ օպերատիվ ներուժի պահպանման նպատակով եւ խաղաղությունը, անվտանգությունը եւ տեղաշարժման ազատությունը երաշխավորելու համար»,- ասված է առաքելության հաղորդագրության մեջ:

 Կցված տեսագրություններում երեւում է ՆԱՏՕ-ի արտաճանապարհային ավտովտոմեքենաների, զրահապատ փոխադրամեքենաների, թրթուրավոր եւ բեռնատար տեխնիկայի շարասյունը, որն ընթանում է Կոսովոյի բնակավայրերով: Զինավարժանքների սկսվելու հետ գրեթե միաժամանակ Կոսովոյի զանգվածային լրատվամիջոցները հայտնել են ինքնահռչակ հանրապետության ոստիկանության բոլոր աշխատակիցներին «օպերատիվ գործունեության» համար արձակուրդից հետ կանչելու հրամանի մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 

Լրահոս

Դիտել ավելին