Կարևոր իրադարձություններ

Ստամբուլում ձերբակալվել է ԻՊ-ի հետ կապեր ունենալու համար կասկածվող 38 օտարերկրացի

03 Օգոստոս, 2018 14:05
Ստամբուլում ձերբակալվել է ԻՊ-ի հետ կապեր ունենալու համար կասկածվող 38 օտարերկրացի

Թուրքիայի իրավապահ մարմինները Ստամբուլում ձերբակալել են 38 օտարերկրացու, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու և ահաբեկչություններ նախապատրաստելու համար: Այս մասին հայտնում է Anadolu  գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությունում աղբյուրին:

«Իրավապահ մարմինները Ստամբուլում ձերբակալել են 38 օտարերկրյա քաղաքացու՝ ԻՊ ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու կասկածանքով», - ասվում է գործակալության հաղորդագրությունում:

Գործակալության տվյալների համաձայն՝ իրավապահների հակաահաբեկչական ստորաբաժանումները մի քանի համաժամանակյա ստուգայց են կատարել քաղաքի վեց թաղամասերի 12 հասցեներով:

 Գործողությունների ընթացքում առգրավվել են փաստաթղթեր ու թվային սարքավորումներ:

 

Լրահոս

Դիտել ավելին