Կարևոր իրադարձություններ

Հայաստանը մինչև ժամկետի ավարտը պետք է շարունակի նախագահությունը ՀԱՊԿ- ում. Դավիթ Տոնոյան

03 Օգոստոս, 2018 13:21
Հայաստանը մինչև ժամկետի ավարտը պետք է շարունակի նախագահությունը ՀԱՊԿ- ում. Դավիթ Տոնոյան

Հայաստանը մինչև ժամկետի ավարտը պետք է շարունակի նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Այս պահին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության հարց չի քննարկվել, սակայն Հայաստանը պետք է շարունակի նախագահությունը մինչև ժամկետի ավարտը»,- նշեց Տոնոյանը` անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովին փոխարինելու թեկնածության վերաբերյալ հարցին:

 

Լրահոս

Դիտել ավելին