Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    558
    566

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի անհրաժեշտությունը Հայաստանի համար գրեթե սիմետրիկ է, որքան Հայաստանի անհրաժեշտությունը Ռուսաստանի համար. Արման Նավասարդյան

03 Օգոստոս, 2018 12:31
Ռուսաստանի անհրաժեշտությունը Հայաստանի համար գրեթե սիմետրիկ է, որքան Հայաստանի անհրաժեշտությունը Ռուսաստանի համար. Արման Նավասարդյան

 Արտակարգ և լիազոր դեսպան ԱրմանՆավասարդյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը համարում է օրինականության ու տրամաբանական զարգացման շրջանակներում: Լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ վենդետա կամ վրեժխնդրություն չի տեսնում այս գործընթացներում: «Ւհարկե, հանել մարդկային հոգեբանության երևույթները քաղաքականությունից, այնքան էլ ճիշտ չէ, բայց այստեղ այն, ինչ տեղի է ունենում, օրինականության ու միջազգային իրավունքի սահմաններում է: Այն, ինչի մեջ մեղադրում են Քոչարյանին, համապատասխանում է այն գործողություններին, որոնք տեղի են ունեցել 2008 թվականին: Դա վերաբերում է սահմանադրության կոպիտ խախտմանը, ռազմական ուժի ապօրինի օգտագործմանը, քանի որ նման անհրաժեշտություն բոլորովին չկար»,-ասաց Արման Նավասարդյանը:

Խոսելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն պահում իրենց խոստումն ու քաղաքական հետապնդում են իրականացնում նախկին պաշտոնյաների նկատմամբ, բանախոսը նկատեց, որ Ռուսաստանը վրիպել է այս հարցում՝ հավանաբար, իրավիճակի վերաբերյալ ոչ ճշգրիտ ու շփոթեցնող տեղեկատվության տիրապետելու պատճառով:

«Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները կսրվեն, թե ոչ» հարցին ի պատասխան էլ փորձագետը նշեց, որ Ռուսաստանը չի գնա հարաբերությունների այնպիսի զարգացման, որ դրանք իսպառ կտրվեն կամ էլ լինեն Ուկրաինայի ու Վրաստանի հետ ՌԴ հարաբերությունների մակարդակին: «Այստեղ փոխադարձ շահեր կան: Ռուսաստանի անհրաժեշտությունը Հայաստանի համար գրեթե սիմետրիկ է, որքան Հայաստանի անհրաժեշտությունը Ռուսաստանի համար: Ես էլի եմ ասել, կրկնում եմ՝ Ռուսաստանը կորցրեց Հայաստանը, կկորցնի Հարավային Կովկասը, իսկ Ռուսաստանն այսօր չի գնա դրան՝ իր աշխարհաքաղաքական ու միջազգային հարաբերությունների այս իրավիճակում»,-հավելեց Արման Նավասարդյանը:

Նա նաև չբացառեց, որ երկկողմ հարաբերություններում սկզբում լինի անկում, ապա՝ վերելք՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հարաբերությունները պետք է կառուցել ոչ թե «սուվերեն-վասալ», այլ «հավասարության» սկզբունքի հիման վրա:

 Արման Նավասարդյանի համար քաղաքական ճիշտ քայլ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օգոստոսի 17-ի հանրահավաքի մասին տեղեկացնելը հատկապես Լավրովի հայտարարությանը հաջորդող առավոտյան: Նրա խոսքով՝ բոլորը կտեսնեն, որ Հայաստանում «խառնաշփոթ վիճակ է, միասնականություն չկա»-ն չի համապատասխանում իրականությանը, և դրանում շահագրգռված են ընդամենը մատների վրա հաշված մարդիկ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին