Կարևոր իրադարձություններ

«Հայաստանի Միացյալ Նահանգներ». Գարիկ Մարտիրոսյանի կինը կատակել է նոր պետության «ստեղծման» վերաբերյալ

03 Օգոստոս, 2018 11:57
«Հայաստանի Միացյալ Նահանգներ». Գարիկ Մարտիրոսյանի կինը կատակել է նոր պետության «ստեղծման» վերաբերյալ

Մոսկվայաբնակ հայտնի հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, իր ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար, որում ինքը բավական նման է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին, իսկ ամուսինը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Երբ մազերս երկարեցին, շատերը սկսեցին ինձ նմանեցնել Մելանյա Թրամփին, իսկ երբ Գարիկը սկսեց միառժամանակ չսափրվել, նրան սկսեցին համեմատել ՀՀ վարչապետի հետ: Կարծում եմ, որ կյանքում որևէ պատահական բան չի լինում՝ սա նախանշան է: Ժամանակն է հիմնել նոր երկիր՝ վարչապետ Գարիկ Մարտիրոսյանի ու առաջին տիկին Ժաննա Լևինայի ղեկավարությամբ: Եվ այսպես, հայտարարում ենք Հայաստանի Միացյալ Նահանգների քաղաքացիների ընդունում»,-լուսանկարին կից գրել է կինը:

Լևինան հավելել է, որ ինքը՝ որպես հրեա, կհետևի նորաստեղծ պետությունում բոլոր պատվիրանների պահպանմանն ու թույլ չի տա, որ գեթ մի լումա անիմաստ ծախսվի:

 

Լրահոս

Դիտել ավելին