Կարևոր իրադարձություններ

«Ով է քայլել Նիկոլի հետ Գյումրիից Երևան, Երևանում», սկզբունք, որով կադրային քաղաքականություն է վարվում. Ա. Բախշյան․ «Առավոտ»

03 Օգոստոս, 2018 10:56
«Ով է քայլել Նիկոլի հետ Գյումրիից Երևան, Երևանում», սկզբունք, որով կադրային քաղաքականություն է վարվում. Ա. Բախշյան․ «Առավոտ»

«Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին դուր չի գալիս այն իրողությունը, որ կառավարման համակար­գում ՀՀԿ-ականներին փոխարինում են հեղա­փոխությամբ իշխանության եկած «Քաղաքա­ցիական պայմանագիր» կուսակցության ան­դամներով: Ինքը բավական ուշադիր է հետև­ում Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քա­ղաքականությանը: Մի քանի օր առաջ էլ չէր դիմացել և հրապարակային խոսք էր ասել. «Նիկոլ Փաշինյան գրողն իր «երկրի հակա­ռակ երեսը» գրքի «Հեղափոխականի մահը» գլխում տալիս է իսկական հեղափոխականի բանաձևը՝ «հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ՝ երբեք չդառնալ այնպիսին, ին­չի դեմ պայքարում է հեղափոխությունը»: Ինչ­պես նաև նա վստահեցնում է. «Իսկական հե­ղափոխականը պետք է նմանվի աստվածա­յին ցասումի, որ գալիս է անսպասելի և հե­ռանում անսպասելի»:

         

Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ՝ իր թիմակիցների հետ մեր ժողովուրդը պայքարեց իշխանության ՀՀԿ-ական՝ վերից վար կուսակցականացված համակարգի դեմ, սակայն այսօր վար­չապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմը մեծամասամբ ձևավորվում է միայն կուսակցական պատկանելության սկզբունքով կամ նրանցով, ովքեր քայլել են Նիկոլի հետ՝ անկախ պրոֆեսիոնալ մակարդակից: Առկա է անհանդուրժող վերաբերմունք ցանկացած քննադատության նկատմամբ, որն անընդու­նելի է ու հիշեցնում է նախորդներին»: 

«Ուշ եմ ասել, բավական մեղմ եմ ասել, ասել եմ՝ որ­պես մտահոգություն»,- Aгavot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Բախշյանը՝ հավելելով. «Պրոֆեսիոնալիզմը դրվել է մի կողմ, կարևորվում է միայն կուսակցական պատկանելությունը՝ ո՛վ է քայլել Նիկոլի հետ Գյումրիից մինչև երևան, Երևանում... մեջտեղում տու­ժում են պրոֆեսիոնալիզմն ու, բնականա­բար, երկիրը»: Առայժմ ավելին ասել չի ցան­կանում: 

Այս ընթացքում բազմաթիվ քննադա­տություններ հնչեցին նաև ուռճացված աշխատակազմերի, ծախսերի մասով: Մի բան, ինչի համար, այդ թվում նաև ներկա իշխա­նավորները մեղադրել են ՀՀԿ-ական նախկին իշխանությանը: Այս հարցերն էլ չեն վրիպել Անահիտ Բախշյանի աչքից, բայց հիմա շատ բաների մասին չի ցանկանում հրապարակային խոսել, քանի որ, իր գնահատմամբ, ՀՀ ներկայիս իշխանությունները նաև «շատ լավ» բաներ են անում: Նկատի ունի կոռուպցիայի դեմ պայքարը, արդարության վերականգն­մանն ուղղված քայլերը: Բայց իր մտահոգությունները, միևնույն է, դեռ օրակարգային են, թեև առանձին վերցրած ոլորտներում հատու­կենտ պրոֆեսիոնալների նշանակումն էլ է արձանագրում»,-գրում է թերթը:

 


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

 

Լրահոս

Դիտել ավելին