Կարևոր իրադարձություններ

1 միլիոն դոլարի դրամաշնորհ` Եվրասիական զարգացման բանկի կողմից

03 Օգոստոս, 2018 11:45
1 միլիոն դոլարի դրամաշնորհ`  Եվրասիական զարգացման բանկի կողմից

 Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին մեկ միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի «Նախնական փուլում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկ մեթոդների կատարելագործման» ծրագրի իրականացման համար:

Այս մասին տեղեկացնում են Եվրասիական զարգացման բանկից: Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է ընթացիկ տարվա ապրիլին:

Ծրագիրը միտված է առաջին օգնության բուժհաստատություններում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների վաղ հայտնաբերման և բուժման պրոֆիլակտիկ մեթոդների կատարելագործմանը: Ծրագիրը իրականացվելու է Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին