Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552,5
    560,5

  • RUB

    7,08
    7,33

Կարևոր իրադարձություններ

Տեղի ունեցան ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին ՀՀ 3-րդ պարբերական զեկույցի հանրային քննարկումները

03 Օգոստոս, 2018 11:36
Տեղի ունեցան ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին ՀՀ 3-րդ պարբերական զեկույցի հանրային քննարկումները

Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ Հայաստանի երրորդ պարբերական զեկույցի հանրային քննարկումներ, որոնք կազմակերպվել էին ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը բացման խոսքում նշեց, որ արդեն ձևավորված պրակտիկա է Հայաստանի հերթական զեկույցի ներկայացումից առաջ կազմակերպել հանրային քննարկումներ հասարակական կազմակերպությունների հետ։

Վահրամ Կաժոյանը կարևորեց զեկույցի ներկայացումը, ինչը հնարավորություն է տալիս գնահատել կատարված աշխատանքը, և այս համատեքստում արժևորեց հասարակական կազմակերպությունների հետ երկխոսությունը և ՀԿ-ների կողմից ներկայացվելիք առաջարկությունները։

Զեկույցի նախապատրաստման աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ Կարինե Սուջյանը:

Վերջինս անդրադարձավ զեկույցի ներկայացման ձևաչափին՝ ընդգծելով, որ զեկույցի ժամանակահատվածը ներառում է բացառապես 2010-2017 թվականները:


Բանախոսների կողմից կարևորվեց քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը։ Զեկույցի հոդվածների շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում պետական գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին