Կարևոր իրադարձություններ

Մեկ մարդու կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ խոսնակը՝ Գևորգ Պետրոսյանի հայտարարության մասին

03 Օգոստոս, 2018 11:15
Հեղինակ՝ Վանիկ Էլիզբարյան
Մեկ մարդու կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ խոսնակը՝ Գևորգ Պետրոսյանի հայտարարության մասին

Յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր խղճի և իր քայլերի համար, և մեր կողմից որևէ այլ գնահատական չի հնչելու։ 

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը` անդրադառնալով իր կուսակցի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ երեկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու կուսակցության որոշմանը, ասել էր. «Աղբանոցի մեկօրյա այցը և թունավորված զոհի դիմակ հագնելը դեռ բավարար չէ քաղաքապետ լինելու համար»։

Այս առնչությամբ ԲՀԿ խոսնակն ասել է. «Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայացրած որոշմանը, որ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ապա ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում քվեարկությունը եղել է բաց և հրապարակային, և ԲՀԿ քաղաքական խորհուրդը միաձայն առաջադրել ու պաշտպանել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։ Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է։

Մեր քաղաքական թիմը միակամ, համախմբված պատրաստվում է ավագանու առաջիկա ընտրություններին, և մեկ մարդու կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել»։

 

Լրահոս

Դիտել ավելին