Կարևոր իրադարձություններ

57-ամյա հայրը չի կարողացել քննիչին մոլորեցնել. մահվան ելքով վրաերթի հեղինակը նրա 26-ամյա տղան էր, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է

03 Օգոստոս, 2018 11:05
57-ամյա հայրը չի կարողացել քննիչին մոլորեցնել. մահվան ելքով վրաերթի հեղինակը նրա 26-ամյա տղան էր, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է

Երեկ՝ օգոստոսի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ ձերբակալվել է Աբովյան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Տիգրան Մանուկյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը , վերջինս կասկածվում է օգոստոսի 1-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ «Ֆաստ Կրեդիտ» վարկային կազմակերպության հարևանությամբ, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 68-ամյա Երվանդ Բաբայանին Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկելու, նրան անօգնական թողնելու, այնուհետև ավտոմեքենան դեպքի վայրում թողնելու և փախուստի դիմելու մեջ։

Վրաերթից կարճ ժամանակ անց Կոտայքի ոստիկանություն էր ներկայացել նրա հայրը՝ 57-ամյա Հովհաննես Մանուկյանը, ով հայտնել էր, որ վրաերթը կատարել է ինքը։ Մինչ հայրը փորձում էր իրավապահներին մոլորեցնել, Աբովյանի ոստիկաններն ու քննիչները ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների հետ պարզել են, որ հայրը կեղծ տեղեկություններ է տալիս կատարվածի մասին։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 1-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Opel մակնիշի 35 QS 143 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ «Ֆաստ կրեդիտ» վարկային կազմակերպության հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել հետիոտնին։ Վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, այնուհետև ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել էր փախուստի։ 

Մանրամասները այստեղ`

 

Լրահոս

Դիտել ավելին