Կարևոր իրադարձություններ

Վերասկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ

03 Օգոստոս, 2018 10:21
Վերասկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2018 թվականի 1-ին կիսամյակում մարզի վարչական տարածքում կրկնահանցագործությունների կատարմանդրանց դեմ պայքարի արդյունավետության վիճակը՝ դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ուսումնասիրության արդյունքում պարզվել էոր նախորդ վեց ամիսների ընթացքում Շիրակի մարզի տարածքում բացահայտված 467 հանցագործություններից  41-ը կամ 8,77-ը կատարվել են այն անձանց կողմիցովքեր նախկինում տարաբնույթ հանցագործություններ կատարելու համար բազմիցս դատապարտվել ենԸնդ որում՝ համեմատական վերլուծությունը ցույց է տվելոր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնահանցագործների կողմից կատարվող հանցագործությունների քանակը որոշակիորեն ավելացել է:

Այս ցուցանիշը վկայում է կրկնահանցագործությունների կանխմաննախականխման ուղղությամբ տարվող աշխատանքներում առկա թերություններիկիրառվող ոչ արդյունավետ միջոցների մասինԴրա մասին է վկայումմասնավորապես այն իրողությունըոր նշված ժամանակահատվածում կրկնահանցագործների կողմից հանցագործության նախապատրաստության դեպքեր չեն բացահայտվել:

Կատարված ուսումնասիրություններից հետևում էոր մարզի այն տարածքներումորտեղ արձանագրվել են կրկնահանցագործների կողմից կատարված հանցագործության դեպքեր,բավարար միջոցներ չեն ձեռնարկվել հանցագործությունների կանխարգելման նպատակով կրկնահանցագործներինպատիժը պայմանականորեն չկիրառվածպատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվածպատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինվածբաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժը կրողպատիժը կրելուց նոր ազատված անձանց օպերատիվ տեսադաշտում պահելունրանց նկատմամբ պատշաճ հսկողություն սահմանելու և նրանց շրջանում պարբերաբար կանխարգելիչ բնույթի հարցազրույցներ անցկացնելու ուղղությամբ:

Ելնելով վերոգրյալից՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այս ոլորտում տեղ գտած թերություններիդրանց պատճառների և նպաստող պայմանների վերացմանոստիկանության մարզային վարչության ենթակայությամբ գործող համապատասխան ստորաբաժանումների ծառայողների կողմից այս ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելուն միտված միջոցառումներ ձեռնարկելու միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին:

Բացի  դրանիցՀՀ գլխավոր դատախազության կողմից վարվող քրեական քաղաքականության առաջնահերթությունների շրջանակումի կատարումն դատախազության կոլեգիայի որոշումների և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականների՝ մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզային քննչական վարչության քննչական բաժինների վարույթներում քննված՝ նախկին տարիներին կատարված և որպես մեղադրյալ ներգրավվող անձը պարզված չլինելու հիմքով վարույթները կասեցված սպանության դեպքերով քրեական գործերի նյութերը:

Ուսոմնասիրության արդյունքում պարզվել էոր առանձին դեպքերում ձեռնարկված ոչ բավարար օպերատիվ-հետախուզական միջոցառումներով չեն հաստատվել կամ հերքվել անձանց մահվան կամ անհետ կորելու հանգամանքըորոշ դեպքերում քրեական գործերում առկա ելակետային նշանակություն ունեցող տեղեկություններն անհրաժեշտ վերլուծության չեն ենթարկվելկամ«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավական անհրաժեշտ միջոցներն ու մեխանիզմները չեն գործարկվել հանցագործություններին առնչություն ունեցող անձանց հայտնաբերելունախաքննության մարմնին ներկայացնելուդատավարության մասնակիցների տված ցուցմունքներում ներկայացված տեղեկությունների իսկությունը պատշաճ ստուգելու միջոցով դրանք հերքելու կամ հաստատելու ուղղությամբ:

Վարույթը կասեցված առանձին գործերի ուսումնասիրությամբ պարզվել էոր նախաքննության մարմինների կողմից տևական ժամանակ չեն կատարվել քրեական գործերով հանցագործության բացահայտմանայն կատարող անձանց ինքնությունը պարզելու նպատակով իրականացման ենթակա քննչական գործողություններԿամ՝ առկա են եղել դեպքերերբ վարույթն իրականացնող քննիչը հետաքննական մարմնին ներկայացրել է այնպիսի տեղեկություններորոնք թույլ կտային կոնկրետացնել հանցագործության բացահայտման նպատակով առաջ քաշված վարկածները,դրանցից յուրաքանչյուրով ձեռնարկել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներսակայն դրանք անհրաժեշտ ուշադրության չեն արժանացել:

Ելնելով այս արդյունքներից՝ մարզի դատախազության դատախազների կողմից նախաքննության մարմիններին տրվել են կոնկրետ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ մանրակրկիտ ցուցումներիսկ ոստիկանության մարզային կառույցներին տրվել են հստակ նշված նպատակներից բխող օպերատիվ-հետախուզական կոնկրետ գործողություններ կատարելու հանձնարարություններԴրանց հիման վրա՝ նախնական քննություն իրականացնող մարմինների որոշմամբ վերսկսվել են ընդհուպ տասնմեկ տարվա վաղեմության սպանության հատկանիշներով հարուցված՝ թվով 12 քրեական գործերի վարույթները

 

Լրահոս

Դիտել ավելին