Կարևոր իրադարձություններ

Դատավորների ընդհանուր ժողովը ձևավորել է կարգապահական և ուսումնական հարցերի հանձնաժողովները

03 Օգոստոս, 2018 10:07
Դատավորների ընդհանուր ժողովը ձևավորել է կարգապահական և ուսումնական հարցերի հանձնաժողովները

Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը  Հուլիսի 27-ին հրավիրել է արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են   ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի հարգապահական հարցերի և ուսումնական հարցերի  հանձնաժողովների ձևավորմանը՝ հաշվի առնելով գործող հանձնաժողովների իրավասության ժամկետների ավարտը,  ինչպես նաև դատարանների գործունեության բարելավման նպատակով դատական իշխանության հեղինակության ու իշխանության ամրապնդմանն առնչվող հարցերի և առաջարկների քննարկմանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից, օրակարգի հաստատումից հետո ընտրությունը կազմակերպելու նպատակով նիստը նախագահող ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի առաջարկությամբ ձևավորվել է հաշվիչ հանձնաժողով:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի համաձայն՝ քվերակության արդյունքներով՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվել են հետևյալ դատավորները.

  1. Ավագյան Արթուր /ՀՀ վարչական դատարան/
  2. Մակյան Մեսրոպ /Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/
  3. Ստեփանյան Վարդան /Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, քրեական մասնագիտացում/
  4. Թորոսյան Սլավիկ /ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան/
  5. Պապոյան Մխիթար / ՀՀ վերաքննիչ քրեական դատարան/
  6. Թովմասյան Արման / ՀՀ վերաքննիչ վարչական դատարան/

 

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավոր Նաիրա Գրիգորյանը կշարունակի պաշտոնավարել՝ նկատի ունենալով հանգամանքը, որ նրա   պաշտոնավարման ժամկետը՝ 4 տարին, կլրանա 2020 թվականի փետրվարին:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի համաձայն էլ՝ քվերակության արդյունքներով՝ Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվել ենհետևյալ դատավորները.

  1. Միքայելյան Ստեփան /ՀՀ վճռաբեկ դատարան/
  2. Հարթենյան Մարգարիտա /ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան/
  3. Ազարյան Ալեքսանդր /ՀՀ վերաքննիչ քրեական դատարան/
  4. Մկոյան Քրիստինե /ՀՀ վերաքննիչ վարչական դատարան/
  5. Հարությունյան Անի /ՀՀ վարչական դատարան/
  6. Վարդանյան Արշակ /Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/
  7. Ստեփանյան Արթուր /Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/

Քանի որ սննանկության դատարանը ձևավորվելու է 2019 թվականի հունվարի 1-ից, ուստի հանձնաժողովների ձևավորման ցուցակներում այդ մասնագիտացմամբ թեկնածուներ չեն ներգրավվել:

Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ որոշ դատավորներ հանդես են եկել նաև ելույթներով՝ ներկայացնելով դատարանների գործունեության բարելավման նպատակով դատական իշխանության հեղինակության ու դատական իշխանության ամրապնդման վերաբերյալ իրենց մտահոգություններն ու առաջարկությունները: Ժողովը որոշել է ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի բարձրացված խնդիրների և առաջարկությունների ուսումնասիրմամբ և դրանք կներկայացնի Բարձրագույն  դատական խորհրդին:

 

Լրահոս

Դիտել ավելին