Կարևոր իրադարձություններ

Նոր Հաճնի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

03 Օգոստոս, 2018 09:20
Նոր Հաճնի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Օգոստոսի 2-ին, ժամը 18:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Սպորտային 4-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

 

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ա. Ա.-ի (1946 թ.) դին։

 

Լրահոս

Դիտել ավելին