Կարևոր իրադարձություններ

Գևորգ Պետրոսյանը չի մասնակցել ԲՀԿ երեկվա նիստին. կուսակցությունում պառակտումներ են. «Ժողովուրդ»

03 Օգոստոս, 2018 09:13
Գևորգ Պետրոսյանը չի մասնակցել ԲՀԿ երեկվա նիստին. կուսակցությունում պառակտումներ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում պառակտումների պատճառ են դարձել: ԲՀԿ քաղխորհրդի նիստում որոշվել է՝ ավագանու ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Երեկ` ուշ երեկոյան, սակայն, ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Գեւորգ Պետրոսյանը հայտարարություն էր տարածել՝ դժգոհելով կուսակցության որոշման դեմ: Ըստ նրա` ավագանու ցուցակը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում ԲՀԿ հաջողության հնարավորությունները: Միաժամանակ Պետրոսյանը նշել է, որ եթե Ծառուկյանի ղեկավարած թիմում «առանցքը Նաիրա Զոհրաբյանն է, ես այդտեղ անելիք չունեմ…»: Գ.Պետրոսյանից հավելյալ մեկնաբանություններ ստանալ մեզ չհաջողվեց. հեռախոսն անհասանելի էր, անպատասխան մնացին նաեւ մեր հաղորդագրությունները:

Իսկ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել`  ասելով. «Իմ կողմից այդ հայտարարությանը որեւէ մեկնաբանություն չի լինելու»: Մեզ հայտնի դարձավ, որ Պետրոսյանը երեկ ներկա չի գտնվել ԲՀԿ քաղխորհրդի նիստին, վերջերս նորմալ հարաբերություններ է ունեցել Նաիրա Զոհրաբյանի հետ, թեեւ ավելի վաղ, երբ Զոհրաբյանը ԲՀԿ նախագահն էր, նրանց մեջ տեւական ժամանակ «պատերազմ էր»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում   

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին