Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    554,5
    562,5

  • RUB

    7,25
    7,5

Կարևոր իրադարձություններ

Չորս անշարժ և երեք շարժական գույք. Արարատի փոխմարզպետի ունեցվածքը. «Փաստ»

03 Օգոստոս, 2018 08:15
Չորս անշարժ և երեք շարժական գույք. Արարատի փոխմարզպետի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արարատի մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը։ 

Մկրտչյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու առանձնատուն և երկու հողամաս։ Փոխմարզպետի սեփականությունն են համարվում նաև երեք ավտոմեքենաները՝ «LEXUS RX 300», «GAZ 52» և տրակտոր «T25A» մակնիշների։

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 700 հազար դրամ ու 2 հազար ամերիկյան դոլար։ Տարեկան եկամուտները կազմել են 1 միլիոն 84 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին