Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Գետամեջ համայնքի Թռչնաբուծական ֆաբրիկայի թռչնանոցի տանիքում (լրացված)

02 Օգոստոս, 2018 22:43
Հրդեհ Գետամեջ համայնքի Թռչնաբուծական ֆաբրիկայի թռչնանոցի տանիքում (լրացված)

Օգոստոսի 2-ին, ժամը 15:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի Թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թռչնաբուծական ֆաբրիկայի թռչնանոցի տանիքում (ներսում թռչուններ չկան):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:54-ին, մարվել՝ 19:04-ին:

Այրվել են թռչնանոցի տանիքի (300 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 200 քմ և 1000 քմ խոտածածկ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին