Կարևոր իրադարձություններ

ՀՀ խորհրդարանականները ՌԴ Կարելիայի Օրենսդրական ժողովի նախագահի հետ քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր

02 Օգոստոս, 2018 21:40
ՀՀ խորհրդարանականները ՌԴ Կարելիայի Օրենսդրական ժողովի նախագահի հետ քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր

ՌԴ Կարելիայի Հանրապետության Օրենսդրական ժողովի նախագահ Էլիսսան Շանդալովիչի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը և ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը պատասխան այցով մեկնել են Կարելիայի Հանրապետություն: 

Ինչպես տեղեկացնում են ԱԺ լրատվության բաժնից, օգոստոսի 2-ին տեղի է ունեցել պաշտոնական հանդիպումներ Կարելիայի Հանրապետության ղեկավար Արթուր Պարֆյենչիկովի ևւ Օրենսդրական ժողովի նախագահ Էլիսսան Շանդալովիչի հետ: 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին և ուղիներին, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի ևս:

 



Միքայել Մելքումյանը և Վարդեւան Գրիգորյանը Կարելիայի Հանրապետության Օրենսդրական ժողովի նախագահի, պատգամավորների և հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Եղբայրական ու Անհայտ զինվորի գերեզման եւ Փառքի հավերժական կրակ հուշահամալիր: Հայ և ռուս խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել Սուրբ Ալեքսանդր Նեւսկու տաճարի մոտ գտնվող խաչքարին: 

 

Լրահոս

Դիտել ավելին