Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում առաջարկում են առգրավել «Trump Towers» առևտրի կենտրոնի շենքը

02 Օգոստոս, 2018 21:34
Թուրքիայում առաջարկում են առգրավել «Trump Towers» առևտրի կենտրոնի շենքը

Պաշտոնական Վաշինգտոնի կողմից երկու թուրք նախարարների  մուտքը ԱՄՆ արգելվելուց հետո ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցության խոսնակ Այթուն Չըրայը   թուրքական իշխանություններին  առաջարկել է համարժեք պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի նկատմամբ։

Նա մասնավորապես առաջարկել է Թուրքիա մուտք գործելու արգելք սահմանել ամերիկացի նախարարների նկատմամբ։

Դրանից զատ  կոչ է արվել սառեցնել  ամերիկացի պաշտոնյաների ֆինանսական միջոցները Թուրքիայում, ինչպես նաև դադարեցնել ԱՄՆ-ից 11մ լրդ արժողությամբ ուղևորատար ինքնաթիռների գնման գործընթացը։

Կուսակցության խոսնակը հանդես է եկել ևս մեկ ուշագրավ առաջարկով։ Նա կոչ է արել առգրավել Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Trump Towers» առևտրի կենտրոնի շենքը, որը պատկանում է ԱՄՆ-ի նախագահին։

«Trump Towers»-ի շենքի պաշտոնական բացումը Ստամբուլում տեղի է ունեցել 2010թ.-ին։ Ծրագիրը իրականացվել է թուրք միլիարդատեր Այդին Դողանի և «Trump International» ընկերության օժանդակությամբ։  Բացման արարողության մասնակցել է նաև այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ  և ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հիշեցնենք, որ 
թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների մուտքը ԱՄՆ-ը արգելվել է։

 

Լրահոս

Դիտել ավելին