Կարևոր իրադարձություններ

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը վեց ամսում աճել է 10.2 տոկոսով. ԱՎԾ

02 Օգոստոս, 2018 21:15
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը վեց ամսում աճել է 10.2 տոկոսով. ԱՎԾ

Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ 2018թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10.2 տոկոսով:   

Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստան է ժամանել 685 հազար 971 զբոսաշրջիկ՝ 2017-ի հունվար-հունիսի 622 հազար 381 զբոսաշրջիկի փոխարեն:

Նույն  ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 610 հազար 950 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 570 400-ի փոխարեն: Մեկնած զբոսաշրջիկների թիվը  7.1 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:  

 

Լրահոս

Դիտել ավելին